«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ

  • 23-03-2019 11:00:00   | Հայաստան  |  
Մարտի 23-ին, ժամը 11:00-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» դահլիճում (Վ. Սարգսյան 26/1)  տեղի կունենա «ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» (ՀՌՄ) հիմնադիր ժողովը:
 
Հիմնադիր ժողովի նպատակն է ներկայացնել նորաստեղծ կառույցի գործառույթները, առաքելությունն ու գործունեության նպատակները, պետություն-ռեստորանային բիզնես փոխշահավետ համագործակցության ուղիները, քննարկել Հայաստանի ռեստորանային, հյուրընկալության և սպասարկման ոլորտի զարգացման, մեր երկիրը որպես գաստրոնոմիկ զբոսաշրջության գրավիչ ուղղություն դարձնելու, հայկական խոհանոցը, խոհարարական և հյուրընկալության ավանդույթներն ամբողջ աշխարհում ճանաչելի դարձնելու հնարավորություններն ու ոլորտին վերաբերող այլ հարցեր։
 
Միջոցառման  բանախոսներն են՝
 
Դավիթ Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն
 
Հովհաննես Դուրգարյան, «Դարգեթ» ռեստորանի  համահիմնադիր
 
Աշոտ Բարսեղյան, “MBG Hospitality”-ի օպերացիոն տնօրեն
 
Արսեն Հովհաննիսյան, «Վայն Ռեփաբլիկ», «Ասադոր», «Թայվայն Ռեփաբլիկ» ռեստորանների հիմնադիր
 
Վարդա Ավետիսյան, «Կճուճ», «Լոշ», «Թավա» ռեստորանների հիմնադիր և այլք:
 
Միջոցառմանը ներկա են լինելու ՀՀ Պետական կառույցների, ՏԻՄ-երի, հյուրընկալության և ռեստորանային ոլորտի և ԶԼՄ-երի ներկայացուցիչները։
 
«ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» (ՀՌՄ) իր գործունեությունը  սկսել է 2018 թվականից: Կառույցը ՀՀ ողջ տարածքում հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններին և ոլորտի պրոֆեսիոնալներին, փորձագետներին միավորող մի հարթակ է: ՀՌՄ նպատակներն են՝ ռեստորանային ոլորտի կազմակերպությունների շահերի պաշտպանությունը, ոլորտին առնչվող հիմնախնդիրների բարձրաձայնումը, շահագրգիռ կողմերի ներգրավումը, ոլորտի զարգացման համաշխարհային միտումների ուսումնասիրությունները, միջազգային գործընկերների հետ համագործակցության ապահովումը, միջազգային միջոցառումների մասնակցությունն ու փորձի փոխանակումը։
 
 
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել միջոցառման PR գործընկեր SPRING PR-ընկերություն
 
 
PR պատասխանատու՝ Մարիամ Սաֆարյան, 
 
+374 96 23 25 19, info@spring.am
  -