ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը

  • 25-03-2019 10:00:00   | Հայաստան  |  
Մարտի 25-ին` ժամը 10:00-ին և 26-ին` ժամը 10:00-ին  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողովը:
 
Մարտի 25-ին տեղի կունենան ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական գիտությունների, Քիմիական և Երկրի մասին գիտությունների, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների 2018թ-ի գիտական և գիտա¬կազմա¬կեր¬պա¬կան գոր¬¬ծունեության հիմնական արդյունքները կներկայացնեն բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները: Կքննարկվեն 2018թ-ի գործունեության արդյունքները և կներկայացվեն գիտական զեկուցումներ:
 
Մարտի 26-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ 2018 թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների մասին զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:  ՀՀ  ԳԱԱ  2018թ-ի գիտակազմակերպական գործունեության մասին կզեկուցի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար  թղթակից անդամ  Հրանտ Մաթևոսյանը: 
 
Տարեկան ժողովում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը և կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը  կներկայացնեն «Հայ ժողովրդի գենետիկա» գիտական զեկուցումը:
 
Մարտի 26-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու համար լրագրողները պետք է նախօրոք գրանցվեն ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունում` զանգահարելով 099 705 478 հեռախոսահամարին: 
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.03.2019թ.
 
 
 
 
  -