«Նոյյան Տապան». «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին». Էդուարդ Մանուկյանը բանավեճի է հրավիրել Լևոն Տեր-Պետրոսյանին
26-03-2019 11:30:00 | |
Մարտի 26-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ գիտության ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմված, համացանցում տեղադրված և ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարության վերաբերյալ։ Հայտարարությանը մարտի 14-ին անդրադարձել է ԱԱԾ-ն, իսկ մարտի 18-ին դրել այն քննարկման։ Հայտարարության նպատակը, պահանջները և ակնկալիքները նոր իշխանությունից։
Բանախոսներն են՝
Էդուարդ Մանուկյանը - տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Համազասպյանը - տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ
Էդուարդ Մանուկյանը ասուլիսի մասին տեղյակ է պահել Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին և նրան հրավիրել բանավեճի
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։