Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրություն․ որո՞նք են երիտասարդների շրջանում գործազրկության պատճառները․

  • 27-03-2019 14:00:00   | Հայաստան  |  
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության» նախաձեռնության շրջանակներում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և Վորլդ Վիժն Հայաստանը իրականացրել են Հայաստանի աշխատաշուկայի լայնածավալ հետազոտություններ, որոնց  արդյունքները կներկայացվեն մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում:  
 
Հետազոտություններն են՝ 
 
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն)
Երիտասարդների գործազրկության, գյուղատնտեսության ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտությունները, (Վորլդ Վիժն Հայաստան)
 
Միջոցառմանը կմասնակցեն և Հայաստանի երիտասարդների գործազրկության պատճառների և աշխատունակության բարձրացման կարևորության մասին կխոսեն՝  
 
պ․ Արայիկ Հարությունյանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար (ենթակա է հաստատման)
տ․ Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (ենթակա է հաստատման) 
Ն․Գ․ պ․ Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (ենթակա է հաստատման)
     
      Աստղիկ Մովսիսյան, գրասենյակի ղեկավար՝ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչություն      
      Ժիրայր էդիլյան,  Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն
 
Հետազոտություններն անցկացվել են «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության - ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրերի շրջանակներում: 
 
 
 
Օրակարգ
14:00-14:30 Ճեպազրույց ԶԼՄ ներկայացուցիչների հետ/գրանցում  
14:30-15:00 Ողջույնի խոսք
տ․ Աստղիկ Մովսիսյան, գրասենյակի ղեկավար, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայկական ներկայացուցչություն 
պ․ Արայիկ Հարությունյան, ՀՀ կրթության և գիտության նախարար (ենթակա է հաստատման)
տ․ Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (ենթակա է հաստատման) 
Ն․Գ․ պ․ Պյոտր Սվիտալսկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (ենթակա է հաստատման)
15:00-15:15 Երիտասարդների ելույթներ
15:15-16:15 Աշխատաշուկայի հետազոտությունների արդյունքների և առաջարկությունների ներկայացում 
Վարող՝ տ․Աստղիկ Մովսիսյան, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գենդերազգայուն հետազոտություն
 
պ․ Արսեն Սիմոնյան, ծրագրի տարածաշրջանային ղեկավար, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
տ․ Լիլիթ Չիտչյան, շահերի պաշտպանության փորձագետ, «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն
 
Երիտասարդների գործազրկության, գյուղատնտեսական ոլորտում պահանջվող հմտությունների և երիտասարդների՝ գյուղատնտեսական ոլորտում աշխատելու շահադրդվածության պատճառների վերաբերյալ հետազոտություն
 
տ․Լիանա Սարգսյան, երիտասարդական ծրագրի ղեկավար, 
Վորլդ Վիժն Հայաստան
16:15-17:00 Հարց ու պատասխան, քննարկում
Վարող՝ պ․Ժիրայր Էդիլյան, Վորլդ Վիժն Հայաստան
17:00 Հյուրասիրություն 
 
  -