Մարտի 28-ին ժամը 18:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ՀՀ տնտեսության ոլորտին նվիրված ապրանքանիշերի, հանրային ծառայությունների, առողջապահության, տարածքային կառավարման ոլորտների վարկանիշով առաջատար ընկերություններին, համայնքներին և անհատներին նվիրված «Մերկուրի» միջազգային մրցանակաբաշխությունը, որին ներկայացված են 23 անվանակարգ:
Միջոցառումն ուղեկցվելու է շքեղ համերգային ծրագրով։ Հանդիսությունը իրենց ներկայությամբ պատվելու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի ճանաչված գործիչներ։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայություն