«Երևան էքսպո» կենտրոնում տեղի է ունենալու ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը

  • 23-04-2019 10:45:00   | Հայաստան  |  
Սույն թվականի ապրիլի 23-ին ժամը 10:45-ին «Երևան էքսպո» կենտրոնում տեղի է ունենալու ARMLEGAL EXPO 2019 առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը: 
 
Հրավիրված են դատաիրավական ոլորտը ներկայացնող կառույցների ղեկավարներ, փաստաբաններ, իրավաբաններ և իրավունքով հետաքրքրված քաղաքացիներ: Միջոցառման ընթացքում կկազմակերպվի անվճար իրավաբանական խորհրդատվություն, մասնագիտական ֆորում-քննարկումներ: 
 
Մասնակիցները կարծարծեն իրավագիտությանը և փաստաբանությանը վերաբերող հարցեր: Միջոցառման ընթացքում կամփոփվի լուսանկարիչների իրավական խորագրով արված լուսանկարների մրցույթի արդյունքները: Ցուցահանդեսը բաց է մինչև ժամը 17:00:
 
  -