Sputnik Արմենիա. «Գեորգյան ժապավեն»` հիշատակի և հայրենասիրության խորհրդանիշ»
26-04-2019 11:00:00 | Հայաստան |
Ապրիլի 26-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ապրիլ-մայիսին կայանալիք` Մեծ Հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում Երևանում Ռուսաստանյան գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին և նույն Կենտրոնի երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանը կպատմեն հանդիսավոր միջոցառումների ծրագրի մասին:
Մասնավորապես, ապրիլի 29-ից Հայաստանում կմեկնարկի «Գեորգյան ժապավեն» ակցիան, իսկ մայիսի 9-ին Երևանի փողոցներով կանցնի«Անմահ գունդը»:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիումպլազա» բիզնեսկենտրոն, 4-րդհարկ։