«Մեդիա կենտրոն». Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը

  • 26-04-2019 12:00:00   | Հայաստան  |  
Ապրիլի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Զինծառայող Արթուր Ղազարյանի մահվան վերաբացված գործը. բացահայտման խոչընդոտներն ու համակարգային խնդիրները իրավապահ մարմիններում» թեմայով:  
 
 
Բանախոսներն են`
 
Իրինա և Սումբատ Ղազարյաններ` Արթուր Ղազարյանի ծնողները
 
Արայիկ Պապիկյան` փաստաբան
 
Արթուր Սաքունց`ՀՔԱ  Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան
 
Լևոն Բարսեղյան`Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար (ենթակա է հաստատման):
 
ՀՀ զինված ուժերում 2010 թ.-ին խաղաղ պայմաններում զոհված Արթուր Ղազարյանի գործը հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ վերաբացվեց:
 
 
Հիշեցնենք, որ գործը կարճվել էր 2011թ-ին: Արթուրի ծնողները 2010-2018թթ. մշտապես դիմել են պետական տարբեր մարմինների՝ ներկայացնելով տեղեկություններ և պահանջելով արդյունավետ քննություն իրենց որդու մահվան իրական հանգամանքների բացահայտման համար, սակայն ապարդյուն։ Միայն հեղափոխությունից հետո գործը վերաբացվեց, սակայն ծնողների պնդմամբ, այսօր էլ շարունակվում է չիրականացվել պատշաճ քննություն։ Զինվորի մահվան պաշտոնական վարկածը հիվանդությունն է, սակայն ծնողները պնդում են, որ մահվալ ելք է գրանցվել բռնության հետևանքով: Ըստ նրանց` դեպքի իրական հանգամանքները միտումնավոր կոծկվել են պետական պաշտոնյաների կողմից։
 
Տվյալ գործը վեր է հանում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք վերաբերում են ապացույցների վերացմանը, իրավապահ մարմինների կողմից ոչ պատշաճ քննության խնդիրներին, տուժողների համար խոչընդոտների ստեղծմանն ու զինված ուժերում տեղի ունեցող նման դեպքերին:
 
 
 
 
  -