Քննարկում՝ «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով
29-04-2019 12:00:00 | Հայաստան |
Ապրիլի 29-ին, ժամը 12․00 - 14․00-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (Սայաթ-Նովա 19) «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպում է «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլոր-սեղան հանդիպում-քննարկումը։
Քննարկման նպատակն է փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոցների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդրի, փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ներկա իրավիճակի, այդ խոչընդոտման մասին հաղորդումների և արդյունքների մասին վիճակագրության ներկայացումը։
Հանդիպմանը մասնակցելու համար հրավիրված են Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների, իրավապաշտպան կազմակերպությունների, Փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, փաստաբաններ, լրագրողներ։