Հումորի հրավառություն՝ Երևանում. Գալուստյանը և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով

  • 12-06-2019 19:00:00   | Հայաստան  |  

Հունիսի 12-ին ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվում է իսկական հումորի հրավառություն։
 
Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով:   
 
Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ: 
Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Րեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…
 
Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: Հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ է եղել, իսկ բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում:
 
Տեղեկացնենք, որ «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը  կազմակերպել է Prime Production-ը: Միջոցառման տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից: 
  -