ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim վենչուրային աքսելերատորը կազմակերպում է Impact OUT միջոցառումը

  • 24-05-2019 17:30:00   | Հայաստան  |  
Մայիսի 24-ին, ժամը 17:30-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim վենչուրային աքսելերատորը կազմակերպում է Impact OUT միջոցառումը, որը տեղի կունենա Պոլիգրաֆում` Կորյունի 19ա, Հակոբ Մեղապարտ տպարան։
 
 
Միջոցառման նպատակն է համախմբել հանրօգուտ ներդրումների (impact investment) ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր ընկերություններին, զարգացման գործակալություններին և ՀՀ կառավարության ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով կիսվել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների մասին։
 
Միջոցառման մասնակիցներին կողջունեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը (ենթակա է հաստատման) և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
 
Միջոցառմանը ելույթներով հանդես կգան նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԶԾ ֆինանսական սեկտորի հանգույցի տնօրեն Մարկոս Նետոն, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների առաջատար, նորարար և ակտիվիստ Մարկ Բաքլին, և այլոք։
 
Միջոցառման ընթացքում ImpactAim-ի առաջին աքսելերացիոն ծրագրի մասնակիցները կներկայացնեն իրենց ստարտափները, տեղի կունենա ImapctAim-ի Աքսելերատոր #5 (տեխնոլոգիական գիտելիքներ կանանց և աղջիկների համար), Կլիմայան տեխնոլոգիաների (Climate Change Tech) աքսելերատորի 2-րդ փուլի և Կառավարման տեխնոլոգիաների (GovTech) աքսելերատորի պաշտոնական մեկնարկը, կներկայացվեն ՄԱԶԾ Կատալիտիկ բաց կառավարման ծրագրի կողմից մշակված արդյունքները։
 
Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ImpactAim-ի գործունեությանը և մանրամասն տեղեկություններ ստանալ աքսելերացիոն ծրագրերի, ինչպես նաև “Granatus Tech4SDG” վենչուրային հիմնադրամի վերաբերյալ։
 
Միջոցառումը կեզրափակվի Միքայել Ոսկանյան բենդի և 2nd floor-ի ելույթներով։
 
Impact nightOUT միջոցառումը կազմակերպվել է ՄԱԶԾ ImpactAim վենչուրային աքսելերատորի և ՄԱԶԾ Կատալիտիկ բաց կառավարման ծրագրի կողմից և իրականացվելու է Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաներ հիմնադրամի, Impact Hub Yerevan-ի, և Կատալիստ հիմնադրամի հետ համատեղ։
 
 
 
 
 
  -