«Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, Կանաչ ցուցասրահ, Երևան
Հունիսի 21, 2019թ.
Աշխատանքային լեզուներն են` անգլերենը և ռուսերենը (համընթաց թարգմանություն )
2019 թվականի հունիսի 21-ին Կովկասի ինստիտուտը կանցկացնի «Կովկաս – 2018» ամենամյա միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Կանաչ ցուցասրահում (Մովսես Խորենացի 15): Մասնակիցների գրանցումը սկսվելու է ժամը 9:00-ին:
Գիտաժողովի նպատակն է ամփոփել 2018 թվականի զարգացումները Կովկասում: Քննարկման թեմաներն են՝ 2018թ. Հարավային և Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու միջազգային քաղաքականությունը տարածաշրջանում:
Գիտաժողովի զեկուցողներն են՝
Պավել Բաևը՝ Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր (Օսլո);
Ալեքսանդր Դուբովին՝ Ավստրիայի Ազգային պաշտպանության ակադեմիայի Բարձրագույն ռազմական հրամանատարական ինստիտուտի Պոլեմոլոգիայի և իրավական էթիկայի գիտական բաժնի ավագ գիտաշխատող (Վիեննա);
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն (Երևան);
Ալեքսեյ Մալաշենկոն՝ «Քաղաքակրթությունների երկխոսություն» ինստիտուտի հետազոտությունների ղեկավար (Մոսկվա);
Սերգեյ Մարկեդոնովը՝ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրոատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատող, ՄՄՀՊԻ, ՌԴ ԱԳՆ (Մոսկվա);
Հրանտ Միքայելյանը ՝ Կովկասի ինստիտուտի գիտաշխատող (Երևան);
Գեորգի Մչեդլիշվիլին՝ Միջազգային սևծովյան համալսարանի դոցենտ (Թբիլիսի);
Ահմետ Յարլիկապովը` Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների կենտրոնի ավագ գիտաշխատող, ՄՄՀՊԻ, ՌԴ ԱԳՆ (Մոսկվա);
Միտատ Չելիկպալան՝ Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, Տնտեսագիտության, վարչական և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, Քադիր Հաս համալսարան (Ստամբուլ);