Հովհաննես Թաքուկյանի «Սովորական սենտիմենտալ պատմություն» գրքի շնորհանդեսը
25-06-2019 18:00:00 | Հայաստան |
Հունիսի 25-ին, ժամը 18։00-ին, Նոյան Տապան գրախանութում տեղի է ունենալու Մանչեսթեր քաղաքի բնակիչ Հովհաննես Թաքուկյանի «Սովորական սենտիմենտալ պատմություն» գրքի շնորհանդեսը։
Գրքի ամբողջ հասույթը փոխանցվելու է Աբովյանի քաղաքի «Նարեկ» ծերանոցի ֆոնդին։ Գրքի ու նախաձեռնության մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև կցված փաստաթղթից։