Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը

  • 26-06-2019 11:00:00   | Հայաստան  |  
Հունիսի 26-ին, ժամը 11:00 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կկայանա մամլո ասուլիս: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
 
Թեման Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրն է:
 
Տեղեկացնենք, որ հունիսի 19-ին մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
 
Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը նպատակ ունի խթանելու Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների և մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, այն կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելության և մատչելիության ապահովմանը:
 
Ծրագրի շրջանակներում երևանյան 10 և մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր՝ Երևանի և ՀՀ մարզերի պատմամշակութային ժառանգության և տեսարժան վայրեր:
 
 
 
 
  -