Հուլիսի 21-ին՝ UNDP-ի (United Nations Development Programme) և Ամերիաբանկի աջակցությամբ տեղի կունենա YerevanRide նախագծի մեկնարկի միջոցառումը, որտեղ ներկա կգտնվեն առողջ ապրելակերպի աջակից բարձրաստիճան պաշտոնյաներ (ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ), շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ։
YerevanRide- ը հեծանիվների շեյրինգ համակարգ է, որի նպատակն է մաքուր, մատչելի և էֆեկտիվ տեղաշարժվելու հնարավորություն ընձեռնել յուրաքանչյուր քաղաքացու, դարձնել հեծանվարությունը որպես մարդկանց առողջ ապրելակերպի և առօրյայի մաս:
Համակարգի ներդնումը կնպաստի քաղաքը խցանումներից բեռնաթափելուն, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանը։ Ներկայումս հասանելի են YerevanRide նախագծի վեբ կայքն (https://yerevanride.am/) ու հեռախոսների համար նախատեսված հավելվածը։ Համակարգը քարտեզի միջոցով ցույց կտա օգտատիրոջն ամենամոտ տեղակայված հեծանիվը, որը սկանավորելուց հետո կկարողանա վարել և թողնել իրեն հարմար ցանկացած վայրում։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 17։00-ին` միաժամանակ մի քանի վարչական շրջանում, իսկ հիմնական միջոցառման տեղի կունենա Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։
Ստորև ներկայացնում ենք միջոցառման օրակարգը.
17։00-18։00- Միջոցառման մեկնարկ, հանդիպում քաղաքացիների հետ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում (Աջափնյակ՝ Թումո կենտրոնի հարակից Թումանյանի այգի, Արաբկիր՝ Կոմիտասի պողոտա և Գյուլբենկյան խաչմերուկ, Դավիթաշեն՝ Կենտրոնական այգի, Կենտրոն՝ Ազգային Ժողովի հարակից տարածք, Կասկադ համալիր)
18։15-19։00-Հեծանվարշավ դեպի կենտրոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ
19։30-21։00-Հիմնական միջոցառում՝ հեծանիվներով շոու և հեծանվավազքի մրցույթ։
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու միջոցառմանը (մանրամասներին կարող եք ծանոթանալ YerevanRide-ի ֆեյսբուքյան էջում ՝ https://www.facebook.com/events/423249828402872/)։ Ակնկալում ենք ձեր մասնակցությունը միջոցառման լուսաբանման գործում՝ համոզված լինելով, որ դա կնպաստի հասարակության շրջանում հեծանվային մշակույթի զարգացմանը և առողջ ապրելակերպի տարածմանը
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել պատասխան նամակով կամ գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/2XyKuBX։
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094 55-67-33 հեռախոսահամարով կամ գրել մեզ yerevanride@gmail.com էլ. փոստին։