Sputnik Արմենիա. Եղեռնի տարելիցին ընդառաջ.«Դարի ղողանջ»՝ 105 ռոյալով, Ծիծեռնակաբերդում

  • 17-09-2019 11:00:00   | Հայաստան  |  
 
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` «Դարի Ղողանջ» բարեգործական հիմնադրամի «105 ռոյալ» նախագծի հեղինակ Արթուր Հովհաննիսյանի և միջազգային մրցանակների դափնեկիր Իրինա Հակոբյանի մասնակցությամբ։
 
Ասուլիսին կմասնակցեն նաև  «Դյուցազների ասոցիացիայի» նախագահ Վարդան Թովմասյանը և «Գարանտ» ընկերության տնօրեն Արմեն Դավթյանը:
 
Հեղինակը կներկայացնի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ նախաձեռնության մասին, որով նախատեսվում է 2020 թվականի Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 105 ռոյալներով, դաշնակահարների բազմազգ խմբով (խմբում կլինեն Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններից և ԱՄՆ-ից ժամանած երաժիշտներ), որը կկատարի Կոմիտասի, ապա, նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի:
 
Այս ընդգրկուն նախագծի ավարտից հետո կազմակերպիչները ռոյալները նախատեսում են նվիրել հանրապետության երաժշտական ուսումնական հաստատություններին՝ առաջնահերթ սահմանամերձ շրջաններում գտնվող երաժշտական կրթօջախներին և դպրոցներին:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35
 
 
 
 
  -