Տեղի կունենա «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» համաժողովը

  • 22-09-2019 12:00:00   | Հայաստան  |  
 
Հասարակական ոլորտում «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ավանդույթ դարձած համաժողովն այս անգամ տեղի կունենա 6-րդ անգամ: Այն կազմակերպվում է «Համախմբված Երիտասարդական Միություն» հասարակական կազմակերպության կողմից: Ամեն ագամ համաժողովն արտացոլում է երիտասարդությանը հուզող տարբեր ոլորտների առաջնային հիմնահարցեր: 
 
Ամենասպասված երիտասարդական միջոցառումը համախմբում է շուրջ 100 երիտասարդների և չորս տարբեր ոլորտներից փորձագետների: Ոլորտները ընտրվում են՝ ըստ նախորդ համաժողովների  հարցումների և կատարած վերլուծությունների հիման վրա: Այս անգամ համաժողովի  խոսնակները ներկայացնում են հետևյալ ոլորտները՝ քաղաքականություն, կրթություն և մշակույթ, բիզնես և մեդիա:  Համաժողովի խոսնակներն են՝ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ՝ Էդմոն Մարուքյանը, «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի և Քասթինգ Սքուլի հիմնադիր տնօրեն՝ Աբել Աբելյանը, «Մենյու Էյ Էմ»-ի գործադիր տնօրեն՝ Սևադա Բաղդյանը, Հալեպում ծնված հայ լրագրող, հեռուստահաղորդավար, մեկնաբան՝ Աբրահամ Գասպարյանը : Փորձագետները 12-15 րոպե տևողությամբ հանդես կգան բանախոսություններով, այնուհետև կհաջորդի պանելային քննարկում: 
 
 
Համաժողովի մեկնարկը սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին՝ Հոլիդեյ Ինն Էքսպրեսս Երևան հյուրանոցում: Այն կտևի մինչև 15:00-ն: 
  -