Տեղի կունենա համահայկական թումանյանական օլիմպիադան

  • 21-09-2019 12:00:00   | Հայաստան  |  

Հովհ. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Հովհ. Թումանյանի թանգարանը Հայաստանյան շուրջ երեք հարյուր դպրոցներում անց է կացնում Թումանյանական օլիմպիադա։ 
 
Առաջին փուլը տեղի է ունեցել մարտ ամսին, որին մասնակցել են երեք հազարից ավելի 8-րդ դասարանցի պատանիներ։
Հայաստանյան երկրորդ՝ եզրափակիչ փուլը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12․00-ին ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի մասնաշենքում, որին կմասնակցեն ավելի քան 400 աշակերտ։
 
Ծրագրի նպատակն է ամրապնդել Հովհ․ Թումանյանի և այսօրվա պատանու բարեկամությունը, հարցաշարերի յուրահատուկ ձևի մեջ նոր գիտելիքներ փոխանցել նրանց, ինչպես նաև առիթ ստեղծել տարբեր մարզերի հասակակից դպրոցականների հանդիպելու մեկ հարթակում։
Մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբեր ամսին։
 
  -