Տեղի կունենա ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը

  • 23-09-2019 10:00:00   | Հայաստան  |  
Սեպտեմբերի 24-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի (հասցե՝ 1 Ամիրյան փողոց, ք. Երևան) «Տիգրան Մեծ» սրահում տեղի կունենա ««Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը:
 
Համաժողովին բացման խոսքով հանդես կգան փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության hամապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը:
 
Պետական հատվածը ներկայացնող բանախոսներն են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը:
 
Հանդիպմանը մասնակցելու են ավելի քան 120 մասնակցիներ Արգենտինայի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Իսպանիայի Թագավորությանից, Ղազախստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Հայաստանի Հանրապետությունից:
 
 
Սիրով հրավիրում ենք միջոցառումը լուսաբանելու:
 
 
 
Համաժողովի սկիզբը նախատեսված է 10:00-ին: Խնդրում ենք ներկայանալ 30 րոպե շուտ:
 
Խնդրում ենք նաև մինչև սեպտեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ն, հաստատել Ձեր մասնակցությունը՝ հաստատումն ուղարկելով կա՛մ sahovhannisyan@aia-zvartnots.aero էլեկտրոնային հասցեին, կա՛մ զանգահարելով +374 93076541 հեռախոսահամարով:
 
  -