Կմեկնարկի Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը
17-10-2019 09:30:00 | Հայաստան |
Հոկտեմբերի 17-ին, ժամը 9։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կմեկնարկի Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի ընթացքում քննարկվելու են կրթության որակի ապահովման միտումները և մշակվելու է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը։