Նոր բաժանմունքի բացում՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

17-10-2019 11:00:00   | Հայաստան  |  
«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում հոկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա նոր բաժանմունքի բացում, որից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը կստորագրեն հուշագիր, որի համաձայն՝ ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնը կդառնա համալսարանական: 
 
Նշենք, որ ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ Արցախ կատարած այցի ընթացքում պատրաստակամություն էր հայտնել սկսել գործընթաց, որը
հնարավորություն կտա սերտացնել կապերն Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ՝ այն դարձնելով համալսարանական: Դրա արդյունքում ԵՊԲՀ ամբիոնները կկարողանան գործունեություն ծավալել Արցախի բուժհաստատություններում, այսպիսով ապագա բժիշկներին
ուղղելով դեպի Արցախ:
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055 11 66 04 կամ 077 14 43 17 հեռախոսահամարներով:
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին