«Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը
22-10-2019 14:00:00 | Հայաստան |
Հոկտեմբերի 22-ին, ժամը 14։00-ին Երևանում՝ Նալբանդյան 7/1 հասցեում, տեղի կունենա «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020 թվականների ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպումը, որը կազմակերպել է Արմավիրի զարգացման կենտրոն(ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության հետ համատեղ:
Հանդիպման ընթացքում քննարկումներ կծավալվեն ՏԻՄ բարեփոխումների (ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում) հանձնառության իրականացման մեխանիզմների, հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի մասին հանրության իրազեկվածության բարձրացման միջոցառումների, համագործակցության հնարավոր եզրերի և այլ հարցերի շուրջ։
Օրակարգը կցվում է :
Օրակարգ
Ամսաթիվ՝ 22.10.2019
Իրականացման վայրը՝ ք. Երևան
Ժամ
Թեմա
14:00:14:30Բացման խոսք
Նաիրա Առաքելյան, Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ
Լիլիա Աֆրիկյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քարտուղար/հայաստանյան կոնտակտային անձ
14:30-15:15ՏԻՄ հաշվետվողականություն, վարչական ծառայությունների էլեկտրոնային հարթակի ստեղծում (էլեկտրոնային ծառայությունների տրամադրում) և համայնքային բյուջեների կազմում)
Աշոտ Գիլոյան, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
15:15-15:30ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի զեկույց Հայաստանի 2018–2020թթ․ գործողությունների ծրագրի նախագծման վերաբերյալ.