«Ցեղասպանության հիշողության ձայները» խորագրով նոր կրթական ծրագիրը

  • 16-11-2019 13:00:00   | Հայաստան  |  
Նոյեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամում  (հասցե Խանջյան 50) կներկայացվի  «Մարդու իրավունքների և ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ի և Ռուանդայում «Իմֆուրա արվեստները հանուն խաղաղության» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Ցեղասպանության հիշողության ձայները» խորագրով նոր կրթական ծրագիրը:
 
Այս նախագիծը եզակի է ամբողջ աշխարհում, քանի որ ցեղասպանությունից մազապուրծ եղած երկրորդ և չորրորդ սերնդի ներկայացուցիչները ներկայացնելու են Հայոց ցեղասպանության և Ցեղասպանությունը`ընդդեմ Թութսիի ականատես վերապրողների հուշերը: Ռուանդացի դասընթացավարը Ռուանդայում ներկայացնելու է Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հուշերը, իսկ հայ դասընթացավարը Հայաստանում ներկայացնելու է՝ Ցեղասպանությունը ընդդեմ թութսիի ականատես վերապրածների հուշերը: Այս ծրագրի նպատակը՝ հայ և ռուանդացի երիտասարդներին համախմբելն է` խոսելու հիշողության և ցեղասպանության ականատեսների խնդիրների և փորձությունների մասին:
 
Դասընթացը կվարի «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ_ի հիմնադիր նախագահ Ռուանդայում, Գերմանիայում և Ֆրանիսայում վերապատրաստված ցեղասպանագետ՝Լիլիթ Մարտիրոսյանը:
 
 
 
 
 
  -