Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3/3) տեղի
կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում հայտարարվելու է «Global IT Award»-ի այս տարվա հաղթողի անունը:
Ասուլիսի բանախոսներն են՝
Հակոբ Արշակյան- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ
Հովիկ Մուսայելյան- մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքերը համակարգող Ռալֆ Յիրիկյան- «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն
Ասուլիսին ներկա կլինի նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին անհրաժեշտ է պարտադիր գրանցվել մինչև նոյեմբերի 20-ը՝ ժամը 10:00-ն՝ ներկայացնելով լրագրողի, լուսանկարչի,
օպերատորի անունը, ազգանունը:
Գրանցվելու համար կոնտակտային հեռախոսահամարներ՝ 010.59-01-47, 077.20-60-38:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն