ՊԵԿ. շնորհանդես «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում
22-11-2019 10:45:00 | Հայաստան |
Նոյեմբերի 22-ին «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում կներկայացվեն շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցները, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակները: Ներկա են լինելու ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիսոն Չիքը, PwC Հայաստանի գործադիր գործընկեր Մայքլ Ահերնը:
Ժամը 10:45-ին հրավիրում ենք DoubleTree by Hilton հյուրանոց` լուսաբանելու շնորհանդեսը:
Կանխավ շնորհակալություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին