«Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ միջազգային ուսումնական դասընթացը

  • 14-12-2019 11:00:00   | Հայաստան  |  
Դեկտեմբերի 14-ին և 15-ին` ժամը 11:00-ից, «Ռեդիսոն Բլու Հոթել Երևան» հյուրանոցում (Երևան, Ազատության պող., 2/2 շենք) տեղի կունենա «Հայկական հակաքաղցկեղային լիգա» ՀԿ-ի, «Էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ների նախաձեռնությամբ կազմակերպվող «ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ» 2-րդ միջազգային ուսումնական դասընթացը:
 
Դասընթացը նվիրված է լինելու ժամանակակից ռադիոիզոտոպային բժշկությանը, նրա բուժման և ախտորոշման լայն հնարավորություններին: 
Դասախոսություններով հանդես կգան Հայաստանում և Ռուսաստանում վահանաձև գեղձի հիվանդություններով զբաղվող առաջատար մասնագետները:
 
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու:
 
 
 
 
  -