Օն-լայն յայտեր Ամն-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկէտ ծրագրին մասնակցելու համար


Օն-լայն յայտեր Ամն-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկէտ ծրագրին մասնակցելու համար

  • 17-10-2011 13:13:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օրէնսդրական հաստատութիւնների մասնագէտների (Legislative Fellows Program/LFP) ծրագիրը հովանաւորում է Ամն-ի Պէտքարտուղարութեան կրթական եւ մշակութային գործերի բաժինը: Հայաստանում LFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթութեան ամերիկեան խորհուրդներ (Ամերիկեան խորհուրդներ) կազմակերպութիւնը: Ամերիկեան խորհուրդների հայաստանեան գրասենեակը օրէնսդիր ոլորտում աշխատող մասնագէտներից մինչեւ 2011 թուականի նոյեմբերի 11-ը ընդունում է օն-լայն յայտեր Ամն-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկէտ ծրագրին մասնակցելու համար: LFP-ն հնարաւորութիւն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագէտներին ծանօթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու Ամն-ի կառավարական մարմիններում: LFP-ին ներգրաւում է մասնագէտների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական կրթութեան հաստատութիւններում, քաղաքացիների շահերի պաշտպանութեան միութիւններում, քաղաքական կուսակցութիւններում կամ ընտրական գործընթացը վերահսկող կազմակերպութիւններում` ակտիւ ընգրկուած են օրէնսդրական եւ/կամ քաղաքականութեան մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները Ամն-ի քաղաքական գործընթացների վերաբերեալ իրենց մասնագիտական հետաքրքրութիւններն ու գիտելիքները կը կարողանան խորացնել` հնարաւորութիւն ունենալով աշխատելու Ամն-ի պետական օրէնսդրական մարմիննրում, քաղաքապետարաններում, ինչպէս նաեւ Ամն-ի Կոնգրէսում եւ քաղաքականութեան (մշակման) հարցերով զբաղուող Հկ-ներում: Ծրագրի ամերիկեան կողմի մասնակիցները նոյնպէս կարող է հնարաւորութիւն կ'ունենան յետադարձ փոխադարձ այցեր կատարելու իրենց գործընկերների երկրները: LFP-ի նպատակն է մասնակիցներին հնարաւորութիւն տալ` ( աւելի խորը ծանօթանալու Ամն-ի օրէնսդրական գործընթացներին ( կարեւորելու քաղաքացիական հասարակութեան դերը եւ ներգրաւուածութիւնը քաղաքական գործընթացներին ( ստեղծելու գործընկերական կապեր Ամն-ի եւ Հայաստանի հաստատութիւնների միջեւ ( ընդհանուր մտահոգութիւններն ու խնդիրները յաղթահարելու համար միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու: LFP ծրագրի իւրաքանչիւր մասնակից վեցշաբաթեայ վերապատրաստում կ'անցնի Ամն-ում 2012թ.-ի գարնանը: LFP-ի ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջութեան ապահովագրում եւ թոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապէս ընտրուած հիւրընկալող ընտանիքները: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պէտք է` ( լինեն Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի ( ունենան առնուազն բակալաւրի կամ աւելի բարձր աստիճան ( դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան ( ցուցաբերեն առաջնորդելու եւ համագործակցելու հմտութիւններ: ( ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրութիւն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական սեկտորում ( տիրապետեն անգլերէնին` լեզուի իմացութիւնը հաւաստելու համար ներկայացնելով TOEFL թեստի գնահատականը, որը պէտք է 500 միաւորից բարձր լինի կամ համարժէք լինի անգլերէնի այլ թեստերի, օրինակ IELTS թեստի 6 միաւորին: Այն դիմոդների համար, ովքեր նախկինում թեստեր չեն յանձնել, բայց անցել են LFP մրցոյթի առաջին փուլը, ծրագրի շրջանակներում կը յանձնեն TOEFL թեստ: Դիմորդները պէտք է իրենց յայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն https://ais.americancouncils.org հասցէով մինչեւ 2011թ. նոյեմբերի 11-ը LFP ծրագրի մասնակիցներն ընտրւում են մրցութային կարգով: Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցոյթի անցկացման մասին մանրամասն տեղեկութիւններ կարելի է ստանալ LFP ծրագրի վեբ կայքից http://apps.americancouncils.org/lfp/ կամ կարող էք դիմել Ամերիկեան խորհուրդների հայաստանեան գրասենեակ LFP ծրագրի պատասխանատու Նանէ Աբրահամեանին ստորեւ նշուած հասցէով կամ lfp@americancouncils.am էլ-հասցէով:
  -   Մամլո հաղորդագրություն