Կենտաւր Հիպոթերապիայի եւ ձիավարութեան կենտրոնը հրաւիրում է բոլորին 4-րդ Կենտաւրի օրուան` Մարդու, ձիու եւ բնութեան ներդաշնակութեան տօնին


Կենտաւր Հիպոթերապիայի եւ ձիավարութեան կենտրոնը հրաւիրում է բոլորին 4-րդ Կենտաւրի օրուան` Մարդու, ձիու եւ բնութեան ներդաշնակութեան տօնին

  • 17-10-2011 16:09:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ինչ է ձեզ սպասւում այդ օրը. Լեռնային մաքուր օդ; մեր 7 ձիերը եւ պոնին` կարող էք կերակրել նրանց խնձորով ու գազարով եւ ձիավարել; մեր 8 շները; փոքրիկ քարեր ու ներկեր քարերին նկարելու համար; կիթառ; մասուրի եւ դաղձի թէյ; թէյի հետ կանապէ եւ կարկանդակներ` ըստ աւանդոյթի ոչ մի միս; եւ ի հարկէ, ՍԱՆԳՐԻԱՅ, որն արդէն դարձել է Կենտաւրի օրուայ խորհրդանիշը: Այդ ամէնը կարող էք վայելել ինչպէս դրսում, այնպէս էլ մեր մեծ վրանում, փոքրիկ տնակում եւ եղէգնապատ տաղաւարում: Ինչպէս հասնել մեզ մօտ. Եթէ չունէք ձեր սեփական փոխադրամիջոցը, ապա նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ին Կիեւեան փողոցի Ռոբերտոյ կօշիկի խանութի դիմացի մայթին ձեզ կը սպասի աւտոբուսը, որը կը տանի ձեզ Ուշի եւ կը բերի հետ, Երեւան 17.00-18.00-ին: Երկկողմանի տոմսն արժէ է 1000 դրամ /մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար/: Ուշադրութիւն!!! Ինչպէս ամէն տարի, այս տարի էլ մենք կ'ունենանք ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԱՐԿՂ, որտեղ կարելի է գումար թողնել մեր ձիերի եւ շների համար: Ձեզանից շատերը գիտեն, որ մենք դրամահաւաք ենք կազմակերպում` գնելու համար տարածքը, որտեղ գտնւում է մեր կենտրոնը եւ փրկելու այն փակուելուց: Այս տարի Կենտաւրի օրը հաւաքուած դրամը կ'աւելացուի այդ գումարին: Ովքեր ցանկանում են մասնակցել այդ դրամահաւաքին, կարող են իրենց նուիրատուոթիւնն այդ օրը կամ դնել արկղի մէջ, կամ ծրարով փոխանցել մեզ` ծրարի վրայ նուիրաբերողի անունը գրուած, որպէսզի այն աւելացնենք նուիրատուների ցուցակին: Կապ. Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են կապուել ինձ հետ` papermoonmic@yahoo.com էլ. հասցէով կամ զանգահարել 093 21 07 48 հեռախօսահամարով: Խնդրում ենք ձեր մասնակցութիւնը հաստատել մինչեւ նոյեմբերի 4-ը, որպէսզի կարողանանք փոխադրամիջոց կազմակերպել բոլորի համար:
  -   Մամլո հաղորդագրություն