Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարաւային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին Մակ-ի բանաձեւը


Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարաւային Կովկասում ողջունում են Օլիմպիական զինադադարի մասին Մակ-ի բանաձեւը

  • 18-10-2011 14:23:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեծ Բրիտանիայի դեսպանները Հարաւային Կովկասում ողջունել են Մակ-ի կողմից ընդունուած Օլիմպիական զինադադարի մասին «խաղաղ եւ աւելի երջանիկ աշխարհի կառուցումը սպորտի եւ օլիմպիական իդէալների միջոցովէ բանաձեւը: Բանաձեւը Մակ-ի Գլխաւոր Ասամբլէայ է ներկայացրել Միացեալ Թագաւորութիւնը, որը 2012-ին Լոնդոնում հիւրընկալելու է Օլիմպիական խաղերը: Բանաձեւը միաձայն ընդունուել է 2011 թուականի հոկտեմբերի 17-ին Նիւ Եորքում: Պատմութեան մէջ առաջին անգամ բանաձեւի համահեղինակներ են հանդիսացել Մակ-ի անդամ բոլոր 193 երկրները, ներառեալ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Դեսպաններ Փիթեր Բէյթմենը Բաքւում, Չարլզ Լոնսդեյլը Երեւանում եւ դեսպանի պաշտօնակատար Դուգ Մըքմիլանը Թբիլիսիում հանդէս են եկել միացեալ յայտարարութեամբ, որում ասուած է. «Մենք ողջունում ենք այս բանաձեւը եւ դրա միաձայն ընդունման փաստը: Միացեալ Թագաւորութիւնը տարիներ շարունակ աջակցել է Հարաւային Կովկասում խաղաղաշինութեանը եւ հակամարտութիւնների լուծմանը: Յուսով ենք, որ բանաձեւի հիմքում ընկած իդէալները կարող են վերածուել տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանը միտուած կոնկրէտ քայլերի»: Հին Հռոմում Օլիմպիական խաղերով սկսւում էր խաղաղութեան ժամանակաշրջան, որը մրցակիցներին ու այլոց ապահով ճանապարհորդելու հնարաւորութիւն էր տալիս: 1992 թուականին Միջազգային Օլիմպիական Կոմիտէն վերածնեց այդ գաղափարը` սպորտն օգտագործել Օլիմպիական իդէալները խրախուսելու եւ խաղաղաշինութեանն ու հակամարտութիւնների լուծմանը աջակցելու համար: Ըստ երեւանում Բրիտանական դեսպանատան մամլոյ հաղորդագրութեան, նման բանաձեւէր ընդունուել իւրաքանչիւր ամառային եւ Ձմեռային խաղերից առաջ: Բանաձեւը վերաբերում է ոչ միայն յաջորդ ամռանը Օլիմպիական եւ Պարալիմպիկ խաղերի ընթացքում զինադադարը յարգելուն, այլեւ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղուած են սպորտի միջոցով աշխարհում հակամարտութիւնների խաղաղ կարգաւորմանը եւ Հազարամեակի Զարգացման Նպատակներին հասնելուն: Օլիմպիական զինադադարի գաղափարի մանրամասներին կարող էք ծանօթանալ Միջազգային Օլիմպիական Կոմիտէի կայքումhttp://www.olympic.org/content/the-ioc/commissions/international-relations-/olympic-truce/ հասցէով: Բանաձեւի տեքստին Մակ-ի անդամ պետութիւնների բոլոր լեզուներով ծանօթացէք http://www.un.org/Docs/journal/asp/ws.asp?m=a/66/l.3 հասցէով:
  -   Մամլո հաղորդագրություն