Կալիֆորնիայի «Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարան»-ի փոխտնօրէնն ու ուսուցչուհին այցելել են ՀՀ Սփիւռքի նախարարութիւն
01-06-2011 19:08:58 | Հայաստան | Հասարակութիւն
Յունիսի 1-ին ՀՀ սփիւռքի նախարարութիւն այցելեցին Կալիֆորնիայի ,սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարանե-ի փոխտնօրէն, հայերէն բաժնի պատասխանատու Վարդգէս Նալբանդեանը եւ հայոց լեզուի ուսուցչուհի Անի Բաթիրլեանը:
Քննաշրջանի աւարտից յետոյ նրանք կազմակերպել են վարժարանի աշակերտների այցելութիւնը Հայրենիք, ինչը հնարաւորութիւն է ընձեռում հաղորդակից լինելու հայկական ազգային, պատմամշակութային արժէքներին` մեծապէս նպաստելով աշակերտների ազգային ոգու ձեւաւորմանը:
ՀՀ սփիւռքի նախարարարութեան Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի վարչութեան Հիւսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գայիանէ Դաբաղեանը ներկայացրեց նախարարութեան կրթական, մշակութային ծրագրերը: Նա հիւրերին ծանօթացրեց նաեւ նախարարութեան <<Արի տունէ>> ծրագրին եւ դրանում 2011թ. կատարուած փոփոխութիւններին:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին ՀՀ սփիւռքի նախարարութեան ծրագրերին ակտիւ մասնացելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարաւորութիւնները: