Դաւիթ Տօնոյեան. «Յուսով եմ, որ հայ-ուկրաինական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութիւնը կը բարձրանայ որակական նոր աստիճանի»


Դաւիթ Տօնոյեան. «Յուսով եմ, որ հայ-ուկրաինական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութիւնը կը բարձրանայ որակական նոր աստիճանի»

  • 20-10-2011 12:59:08   | Հայաստան  |  Քաղաքական
 ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալն ընդունել է Ուկրաինայի ռազմական կցորդին: ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դաւիթ Տօնոյեանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանութեան ռազմաօդային, ռազմական եւ պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում եւ ներկայացնում էր ռազմական եւ ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գէորգի Ֆալկոն: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, դաւիթ Տօնոյեանը շնորհաւորել է փոխգնդապետ Ս.Նեստերենկոյին նոր պաշտօնի նշանակման ու Հայաստանում հաւատարմագրման կապակցութեամբ եւ յոյս յայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցութիւնը կը բարձրանայ որակական նոր աստիճանի: Հանդիպման ընթացքում քննարկուել են երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր, մասնաւորապէս, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձեւաչափի համագործակցութեան եւ միջազգային զօրավարժութիւնների մասնակցութեանն առնչուող հարցեր:
  -   Քաղաքական