Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն


Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն

  • 21-10-2011 13:37:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 18-ից Կոնստանտին Սարոյեանը նշանակուել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի Գլխաւոր տնօրէն: Հոկտեմբերի 3-ին նա ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի Խորհրդի կողմից ընտրուել է որպէս Գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար, իսկ հոկտեմբերի 18-ին նրա թեկնածութիւնը գրանցուել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի մամլոյ հաղորդագրութեան, Կոնստանտին Սարոյեանը նոր սերնդի առաջադէմ մասնագէտներից է, փորձառու` բանկային կառավարման եւ տեխնոլոգիաների մշակման ու հայաստանեան շուկայում դրանց ներդրման գործում: Նա իր կ'արյերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշուարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում, 2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանաւորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում: 2004-2011թթ.-ին Կ. Սարոյեանը զբաղեցրել է ղեկավար պաշտօններ «Արմսուիսբանկ» Փբը-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինութեան անդամ եւ ղեկավարել է տարբեր մի շարք ուղղութիւններ` ներառեալ մարքեթինգի, հասարակութեան հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանաւորման, բիզնեսի զարգացման: Նա նաեւ մասնակցել է միջազգային կազմակերպութիւնների տարբեր ծրագրերում եւ աշխատանքային խմբերում, որպէս կապիտալի շուկայի զարգացման փորձագէտ: Կ. Սարոյեանն աւարտել է Երեւանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտութիւնների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիւ սեմինարների եւ վերապատրաստումների Հայաստանում եւ արտերկրում: Նա դասաւանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասաւանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում: Կոնստանտին Սարոյեանը նշանակուել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմէնիայի Գլխաւոր տնօրէն
  -   Տնտեսութիւն