ՄԱԿ-ի 66-ամեակի կապակցութեամբ «ՄԱԿ-ը քեզ համար» խորագրով շաբաթ Հայաստանում


ՄԱԿ-ի 66-ամեակի կապակցութեամբ «ՄԱԿ-ը քեզ համար» խորագրով շաբաթ Հայաստանում

  • 25-10-2011 14:03:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում Միաւորուած ազգերի կազմակերպութիւնն իր գործընկերների` պետական պաշտօնեաների, դիւանագիտական հանրութեան, միջազգային կազմակերպութիւնների, քաղաքացիական հասարակութեան եւ լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ տօնում է Մակ-ի օրը: Մակ-ի 66-ամեակը նշւում է Մակ-ի շաբաթուայ շրջանակներում (հոկտեմբերի 20-27): Մակ-ի շաբաթուայ մեկնարկը տրուեց հոկտեմբերի 20-ին` յայտնի հայազգի լուսանկարիչ Զաւէն Խաչիկեանի աշխատանքների ցուցադրմամբ: Պայծառ եւ գունագեղ նկարներն ու բացիկները պատկերում են պետութեան ջանքերը` ուղղուած կայուն զարգացմանն ու Մակ-ի արժէքների եւ սկզբունքների վերաբերեալ հանրային իրազեկութեան բարձրացմանը: Այսօր Մակ-ի մշտական համակարգողը, Մակ-ի գործակալութիւնների, հիմնադրամների եւ ծրագրերի ղեկավարները հայկական Բուհ-երի ուսանողների հետ քննարկեցին մարդու իրաւունքների, խաղաղութեան եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ մարդկային զարգացման խթանմանն ուղղուած Մակ-ի դերը: Մակ-ի մասին այլ կրթական միջոցառումներ են նախատեսուած այս շաբաթուայ ընթացքում Մակ-ի հանրային տեղեկատուութեան վարչութեան աշխատակիցների կողմից: Մակ-ի գրականութիւնը կը բաշխուի Երեւանի տարբեր համալսարանների ուսանողներին` Ազգային գրադարանի Շրջիկ գրադարանի միջոցով: Ազգային գրադարանում է գտնւում Մակ-ի տեղեկատուական գրադարանը: Տօնակատարութեան եզրափակումն էր Մակ-ի Լրագրութեան մրցանակաբաշխութիւնը. երեք տաղանդաւոր լրագրողներ մրցանակներ ստացան Հայաստանում Մակ-ի աշխատանքների լաւագոյնս լուսաբանման համար: 1-ին մրցանակի յաղթողն էր Լիանա Գեօզալեանը (Ռեսպուբլիկա Արմէնիայ օրաթերթ), ով ստացաւ նոութբուկ, 2-րդ մրցանակն ստացաւ Հռիփսիմէ Ջէբեջեանը (Առաւօտ օրաթերթ)` նեթբուկ եւ 3-րդ մրցանակին` լուսանկարչական սարք, արժանացաւ Իրինա Բարսեղեանը (Հանրային ռադիօ): Մակ-ի մանագիտական ժիւրին ընտրութիւնը կատարել է հաշուի առնլով մասնագիտական հմտութիւնը, Մակ-ի գործունէութեան մասին խորը գիտելիքն ու ստեղծարար միտքը: ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակն առաջինն է, որը տեղադրել է արեւային վահանակների համակարգ: ՄԱԿ-ի գրասենեակի տանիքում արեւային վահանակների համակարգի տեղադրմամբ ՄԱԿ-ը ցանկանում է ցածր կարբոնացուած տնտեսութեան եւ վերարտադրուող էներգիայի օգտագործման նոր տեսլականն առաջարկել: Սա կարող է այլ կազմակերպութիւնների համար օրինակ լինել: ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինայ Գեռչեւան ասաց. «ՄԱԿ-ի գործունէութիւնը անհնար կը լինէր առանց Հայաստանի կառավարութեան, միջազգային գործընկերների եւ հայ քաղաքացիական հասարակութեան լիարժէք ներգրաւուածութեան: Մենք այստեղ ենք որպէսզի աջակցենք ազգային զարգացմանն ուղղուած ջանքերը բաց, անաչառ եւ թափանցիկ կերպով եւ կառավարական ու ոչ կառավարական սեկտորներում Մակ-ի միջազգայնօրէն ճանաչուած չափանիշներին, արժէքներին եւ լաւագոյն փորձին համապատասխան: Ես իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում հայ ժողովրդին, ով հաւատում է խաղաղութեանը, կայուն զարգացմանը եւ մարդու իրաւունքներին ուղղուած մեր աշխատանքներին»: նայ նաեւ շնորհակալութիւն յայտնեց Մակ-ի գործընկերներին, ներառեալ` կառավարութեանը, քաղաքացիական հասարակութեանը եւ լրատուամիջոցներին իրենց համագործակցութեան եւ Հայաստանում Մակ-ի տարբեր կառոյցների աշխատանքներին աջակցութեան համար: Ցուցադրուեց Մակ-ի Գլխաւոր քարտուղարի տեսաուղերձը: Բան կի Մունն ասաց: «մեր այս չափազանց փոխկապակցուած աշխարհում բոլորս էլ կարող ենք որեւէ բան տալ եւ որեւէ բան վերցնել համատեղ աշխատանքի արդիւնքում:ե 1945թ. հոկտեմբերի 24-ին, վաթսունվեց տարի առաջ, Մակ-ի հիմնադիր Կանոնադրութիւնն ուժի մէջ մտաւ: Հայաստանում Մակ-ի գրասենեակը հիմնադրուել է 1992թ. դեկտեմբերին:
  -   Մամլո հաղորդագրություն