Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրուել է «Վարակիչ հիւանդութիւնների դէմ պայքարի համագործակցութեան» յուշագիր


Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրուել է «Վարակիչ հիւանդութիւնների դէմ պայքարի համագործակցութեան» յուշագիր

  • 25-10-2011 14:23:25   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Ռուսաստան պետական այցի երկրորդ օրը, ի թիւս այլ փաստաթղթերի, կնքուել է նաեւ յուշագիր առողջապահութեան ոլորտում: ՀՀ առողջապահութեան նախարար Յարութիւն Քուշկեանը եւ ՌԴ Մարդու բարեկեցութեան եւ սպառողների իրաւունքների պաշտպանութեան ոլորտում դաշնային վերահսկողութեան ծառայութեան ղեկավար Գենադի Օնիշչենկոն ստորագրել են «Վարակիչ հիւանդութիւնների դէմ պայքարի համագործակցութեան» յուշագիր: Այսուհետ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքներում վարակիչ հիւանդութիւնների մասին օպերատիւ տեղեկատուութեան փոխանակումը կ'իրականացուի նոր յուշագրի կէտերին համապատասխան: Վարակիչ հիւանդութիւնների տարածումը կանխելու եւ առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով կը ստեղծուի մշտադիտարկման նոր, առաւել կատարելագործուած համակարգ: Գիտահետազօտական աշխատանքների հիման վրայ կը մշակուեն եւ կը ներդրուեն ախտորոշիչ եւ կանխարգելիչ նոր մեթոդներ: Առանձնայատուկ ուշադրութիւն է դարձուելու լաբորատորիաների նիւթատեխնիկական բազայի հզօրացմանը եւ համապատասխան մասնագէտների վերապատրաստմանը: Ըստ Յուշագրի, ապահովուելու է նաեւ ոլորտում միջազգային համագործակցութեան զարգացման շարունակականութիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն