Եահկ-ն ներկայացրեց իրաւապահ մարմինների համար թրաֆիկինգի դէմ պայքարի թեմայի շուրջ ուսուցողական ձեռնարկ


Եահկ-ն ներկայացրեց իրաւապահ մարմինների համար թրաֆիկինգի դէմ պայքարի թեմայի շուրջ ուսուցողական ձեռնարկ

  • 26-10-2011 19:07:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերին 26-ին Երեւանում հանրութեանը ներկայացուեց ԵԱՀԿ աջակցութեամբ հրատարակուած` իրաւապահ մարմինների համար թրաֆիկինգի դէմ պայքարի դասընթացի ուսուցանողների ձեռնարկը: ձեռնարկը պատրաստուել է ազգային փորձագիտական թիմի կողմից` տարածաշրջանային բազմամեայ ծրագրի շրջանակներում, որն իրականացնում էն ԵԱՀԿ երեւանեան գրասենեակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպութիւնը` Եւրամիութեան ֆինանսաւորմամբ: Այն նախատեսուած է իրաւապահհ մարմիններին, դատախազներին, ոստիկաններին, դատաւորներին, սահմանապահներին եւ աշխատանքային տեսուչներին ուսուցանողների համար: «Եահկ-ն աջակցում է պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակութեանը` թրաֆիկինգի դէմ պայքարի ջանքերին` մասնաւորապէս իրաւապահ մարմինների կարողութիւնների ամրապնդմանն ու ուղղորդման ազգային մեխանիզմի իրականացման բարելաւմանը հետամուտ: Այդ տեսանկիւնից սոյն մեթոդաբանութիւնը կարող է օգնել ներդնել աւելի համակարգուած եւ կենսական մօտեցումներ Հայաստանի իրաւապահ մարմինների աշխատակիցների` թրաֆիկինգի դէմ պայքարի ոլորտում վերապատրաստման գործում»,- ասաց ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան: «Իրաւապահների համար ստեղծուած ձեռնարկի շահառուներն այս անգամ աւելի ընդգրկուն էն եւ ներառում էն նաեւ աշխատանքի տեսուչներին: Վստահ ենք, որ ազգային կառոյցների կարողութիւնները հզօրացնելուց բացի` ձեռնարկը նաեւ կարող է նպաստել իրաւապահ մարմինների եւ ՀՀ Աշխատանքի պետական տեսչութեան համագործակցութեանը»,- նշեց ԱՄԿ հակաթրաֆիկինգային տարածաշրջանային ծրագրի ազգային համակարգող Նուեր Սարգսեանը: Ձեռնարկը ներկայացնում է իրաւապահ մարմինների ներգրաւուման կոնկրէտ ոլորտների նկատմամբ կիրառելի ընդհանուր մեթոդաբանութիւն, համապատասխան իրաւական հիմքերը, ներառում է ուսումնական նիւթեր, տրամադրում դասաւանդման մեթոդների վերաբերեալ առաջարկութիւններ եւ նկարագրում թրաֆիկինգի, շահագործման եւ այլ առնչուող յանցագործութիւնների դէմ պայքարի լաւագոյն փորձը: Ձեռնարկում ներկայացուած մեթոդաբանութիւնն արդէն փորձարկուել է գործնական դասընթացների ընթացքում: իրաւապահ մարմինների կարողութիւնների հզօրացումը հանդիսանում է գրասենեակի առաջնահերթութիւններից մէկը` որպէս Հայաստանի 2010-2012 թթ Թրաֆիկինգի դէմ պայքարի գործողութիւնների ազգային ծրագրի իրականացման կարեւոր բաղադրիչ:
  -   Մամլո հաղորդագրություն