Սերժ Սարգսեան. «մենք հետեւողական ենք ֆրանկոֆոն ընտանիքի մաս կազմելու մեր քայլերի մէջ"


Սերժ Սարգսեան. «մենք հետեւողական ենք ֆրանկոֆոն ընտանիքի մաս կազմելու մեր քայլերի մէջ"

  • 26-10-2011 19:15:04   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Երեւանում անցկացուող Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխաւոր Վեհաժողովի տարեկան նիստին եւ ողջունել միջոցառմանը ներկայ 50 երկրից ժամանած աւելի քան 350 պատուիրակներին: Նա Գլխաւոր Վեհաժողովին մաղթել է արդիւնաւէտ աշխատանք: ողջոյնի խօսքում Սերժ Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոէին հայ ժողովրդի եւ Երեւանի մասին իր ելոյթում հնչեցրած ջերմ խօսքերի համար, նշելով, որ հաճելի է այսքան երկրների պատուիրակների միասին տեսնել Երեւանում: ստորեւ ներկայացւում է Սերժ Սարգսեանի ողջոյնի խօսքը Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխաւոր Վեհաժողովի տարեկան նիստին: «ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի յարգարժա՛ն պարոն նախագահ, Յարգարժան քաղաքապետներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Վերջին շաբաթները Հայաստանի համար դարձան իսկական ֆրանսիական ամիս: Ուղիղ մէկ ամիս առաջ էս ընկերոջս եւ բարեկամիս` նախագահ Նիկոլայ Սարկոզիի, հրաւէրով գտնւում էի Փարիզում: Այնուհետեւ տեղի ունեցաւ Ֆրանսիայի նախագահի բացառիկ պետական այցը Հայաստան, որը նշանաւորուեց մեր յարաբերութիւնների մի նոր բարձրագոյն փուլով: Այդ այցն իր էութեամբ եւ, որ շատ կարեւոր է, բովանդակութեամբ դարձաւ կարեւորագոյն մի յենասիւն` աւելի ամրապնդելով մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամութիւնը: իսկ այսօր Երեւանում գումարւում է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխաւոր ասամբլեայի տարեկան նիստը: Յարգարժա՛ն պարոն Դելանոէ, Ֆրանսիայ կատարած այցելութեան ժամանակ, երբ էս Փարիզի քաղաքապետարանի կողմից կազմակերպուած շատ մեծ ընդունելութեան հիւրն էի, ասացի, որ մենք հաճոյքով սպասում ենք Ձեզ եւ Ֆրանկոֆոն քաղաքապետների այցելութեանը Երեւան: Մեզ մեծ բաւականութիւն է պատճառում ֆրանկոֆոն ընտանիքին բարեկամութեան ամուր թելերով կապուած լինելու փաստը: Խորապէս կիսում ենք կազմակերպութեան հռչակած արժէքները, ինչպիսիք էն` մշակութային բազմազանութիւնը, մարդու եւ ժողովուրդների ազատ, խաղաղ եւ ինքնուրոյն ապրելու իրաւունքը: Եւ այդ արժէքների վրայ է հիմնուած մեր հազարամեակների պատմութեան հարուստ փորձ ունեցող ժողովրդի ապագայի պատկերացումը: Այդ արժէքների հիման վրայ ենք մենք փորձում կառուցել մեր պետականութիւնը, որն ընդամէնը 20 տարուայ պատմութիւն ունի, թէեւ մեր ժողովուրդը հազարմայակների խորքից է գալիս: Մենք հետեւողական ենք ֆրանկոֆոն ընտանիքի մաս կազմելու մեր քայլերի մէջ, եւ ինչպէս այստեղ ասուեց, երեք տարի առաջ մենք դարձանք Կազմակերպութեան ասոցացուած անդամ, իսկ գալիք գագաթնաժողովին ակնկալում ենք ստանալ արդէն լիիրաւ անդամի կարգավիճակ: Այն կը գայ միայն պաշտօնապէս ամրագրելու այն առաջընթացը, որ առկայ է Հայաստանում այս ուղղութեամբ: Ֆրանկոֆոն ընտանիքին միանալու մեր նպատակաուղղուածութեան ապացոյցները եւ այդ ճանապարհին վերջին շրջանում արձանագրուած յաջողութիւնները բազմաթիւ էն: Էս դրանով հպարտանում եմ: Ֆրանսերէնն ու ֆրանկոֆոնիան մեր երկրում ներկայ էն բոլոր ասպարէզներում ` ֆրանսիական մանկապարտէզից մինչեւ ֆրանսիական համալսարան, գիտական ու մշակութային ոլորտներից մինչեւ լրագրողական եւ գործարար շրջանակներ: պատահական չէ, որ Հայաստանն առաջատարներից մէկն է Ֆրանկոֆոնիայի օրերին կազմակերպուած միջոցառումների թուով, որոնք անցկացւում էն ինչպէս մայրաքաղաք Երեւանում, այնպէս էլ մեր հանրապետութեան մնացած տարածքներում: Հայաստանի Ազգային ժողովն անդամակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, իսկ մեր երեք խոշոր բարձրագոյն ուսումնական հաստատութիւնները` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալութեանը: ապակենտրոնացուած համագործակցութեան շրջանակներում այսօրուայ դրութեամբ միայն Ֆրանսիայի հետ հաստատուել էն շուրջ երեսուն ուղղակի կապեր` չհաշուած Ֆրանկոֆոնիայի մնացած երկրները: Այդ շփումն ու կապերն ինքնին տեղական ինքնակառավարման մարմինների մի իւրայատուկ ասամբլեա է: Կարծում եմ` մեր այդ ակտիւութեան արդիւնքն ու գնահատականն է Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի Գլխաւոր Ասամբլեայի նիստը Երեւանում անցկացնելու ձեր որոշումը: Եւ մէկ անգամ եւս ասեմ, որ յիրաւի մեզ համար շատ մեծ պատիւ է: Էս վստահ եմ, որ Գլխաւոր ասամբլեայի երեւանեան նիստն իր ներդրումն ունեցաւ Ֆրանկոֆոնիայի կազմակերպութեան հռչակած գաղափարների տարածման համար եւ յետագայ համագործակցութիւնն է՛լ աւելի ամրապնդեց: Կրկին բոլորիդ ջերմօրէն ողջունում եմ, մէկ անգամ եւս շնորհակալութիւն յայտնում Երեւանը Գլխաւոր ասամբլեայի անցկացնելու վայր ընտրելու կապակցութեամբ, բոլորիդ մաղթում եմ յետագայ յաջողութիւններ: Դուք շատ կարեւոր աշխատանք էք կատարում, իսկ կարեւոր աշխատանք կատարելու ժամանակ յաջողութիւնն անհրաժեշտ էէ:
  -   Քաղաքական