Գարեգին Չուգասզեան. «Հայրենադարձութեան կազմակերպումը պէտք է լինի չափազանց մտածուած»


Գարեգին Չուգասզեան. «Հայրենադարձութեան կազմակերպումը պէտք է լինի չափազանց մտածուած»

  • 27-10-2011 19:33:13   | Հայաստան  |  Քաղաքական
Հոկտեմբերի 27-ին «Սարդարապատէ շարժման նախաձեռնող խմբի կողմից կազմակերպուեց քննարկում «դաւանափոխ հայերի զարթօնքը» թեմայով: Թեման ներկայացնում էր լրագրող-պատմաբան Համօ Մոսկոֆեանը: Ըստ բանախօսի, կրօնափոխ հայերին պէտք է բաժանել 3 մասի` համշենահայերի, ալեւիների եւ զազաների: Համշենահայերը այժմ ամենամեծ հայկական էթնիկ խումբն էն` իրենց քրիստոնէական եւ մահմեդական գծերով: Հ.Մոսկոֆեանը նշեց, որ համշենահայերը պահպանել էն իրենց լեզուն` համշենահայերի բարբառը եւ ձեւական պահպանում էն մահմեդականութիւնը. նրանք պահպանել էն իրենց բոլոր հայկական աւանդոյթները: Նրա պարզաբանմամբ, 2-րդ հայկական մեծ խմբաւորումը` ալեւի հայերն էն, որոնք այժմ ապրում էն շատ մեծ զարթօնք: Նրանք ժամանակին դարձան ալեւիներ, այդ կրօնի համաձայն մարդիկ կնութեան էն առնում մէկ կին, նրանք խմորի վրայ խաչ էն անում, այլ սովորութիւններով եւս նրանք նման էն քրիստոնէաներին: Երրորդ խումբը զազաներն էն, որոնց նուիրուած կոնֆերանսը տեղի է ունենալու Երեւանում: Զազաների մէջ կան թրքամէտ տարրեր, մարքսիստներ, օջալանականներ եւ այլն: Ըստ Մոսկոֆեանի, այդ բոլոր խմբերի հետ պէտք է ակտիւ աշխատել, քարոզչութիւն անել, նրանց մէջ արթնացնել հայութիւնը: Քննարկման ժամանակ անդրադարձ եղաւ նաեւ հայրենադարձութեան հարցին: Անդրադառնալով դրան, քննարկման մասնակիցներից Գարեգին Չուգասզեանը, մասնաւորապէս, ասացը. «Էս կը ցանկանայի հարցնել, արդեօ՞ք քաոսը կ'աւելանայ Հայաստանում, եթէ մենք սխալ քայլեր անենք հայրենադարձութեան հետ կապուած, օրինակ համշենահայերի հայրենադարձումով: Խնդիրը իսկապէս երկսայրի սուր է, որովհետեւ մի կողմից մեր երկիրը հայրենադարձութեան ծայրայեղ անհրաժեշտութիւն ունի, այսինքն հայրենադարձութիւնն է, որ փրկելու է մեր երկիրը այս վիճակից, սակայն վատ իրականացուած հայրենադարձութիւնը վերջին հարուածը կը հասցնի Հայաստանի Հանրապետութեան գոյութեանը: Դրա համար հայրենադարձութեան կազմակերպումը պէտք է լինի չափազանց մտածուած: Սակայն էս կարծում եմ, որ ֆիզիկական հայրենադաձութիւնից առաջ նախ հոգեւոր հայրենադարձութիւն է պէտք: Հոգեւոր հայրենադարձութիւնը նախ պէտք է սկսուի Հայաստանում, հայաստանցիների հոգեւոր հայրենադարձութիւն պէտք է լինի, որից յետոյ հնարաւոր կը լինի ուրիշներին էլ ետ բերես: Հայաստանում այսօր արտագաղթողների հարց էն լուծում, սակայն մնացողները, ապրելով Հայաստանում, արդէն ուրիշի հոգեւոր տարածք էն մտնում, եւ օրէնքը փոխում էն, որ հեշտանայ այդ հոգեւոր միգրացիան դէպի օտարի հոգեւոր տարածք: Դա նշանակում է, որ պրոբլեմը նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետութեան ներսում է»:
  -   Քաղաքական