Բակոյ Սահակեանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանին


Բակոյ Սահակեանն ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանին

  • 27-10-2011 20:18:38   |   |  Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանին: Հանդիպմանը քննարկուել էն ՀՀ մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցութեան ներկայ վիճակին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Այնուհետեւ հանդիպումը շարունակուել է ընդլայնուած կազմով` Հայաստանի մի խումբ մարզպետների մասնակցութեամբ: երկուստէք նշուել է, որ երկու հայկական հանրապետութիւնների վարչական միաւորների մակարդակով փոխգործակցութիւնը հանդիսանում է ինտէգրացիոն գործընթացների ամենաօպտիմալ տարբերակներից մէկը, ինչը հնարաւորութիւն է տալիս աւելի արդիւնաւէտ օգտագործել տեղերում առկայ ներուժը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետութեան փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսեանը,պաշտօնատար այլ անձինք:
  -   Քաղաքական