ՀՀ փոխվարչապետը տեղում քննարկեց Ագարակաձոր համայնքի ՏԻ մարմիններում ստեղծուած իրավիճակը


ՀՀ փոխվարչապետը տեղում քննարկեց Ագարակաձոր համայնքի ՏԻ մարմիններում ստեղծուած իրավիճակը

  • 31-05-2011 18:36:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը մայիսի 31-ին այցելեց Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր համայնք, տեղում ծանօթացաւ ինքնակառավարման մարմիններում ստեղծուած իրավիճակին: Խնդիրն այն է, որ համայնքի աւագանին չի հաստաստել համայնքի բիւջէի նախագիծը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրէնքի, համայնքի ղեկավարը դրել է հրաժարականի միջոցով իր լիազօրութիւնները վաղաժամկէտ դադարեցնելու հարցը, ինչն էլ ընդունուել է աւագանու կողմից: Օրէնքով սահմանուած կարգով մարզպետը հարցը ներկայացրել է կառավարութիւն: Ա.Գէորգեանը համայնքի ղեկավարի եւ աւագանու անդամների հետ քննարկեց ստեղծուած իրավիճակը: Նա կոչ արեց, ելնելով համայնքի շահերից, մի կողմ թողնել առկայ տարաձայնութիւնները եւ համատեղ աշխատել մինչեւ համայնքապետի լիազօրութիւնների ժամկէտի աւարտը: Գործող համայնքապետի լիազօրութիւններն աւարտւում են 2012թ.-ի հոկտեմբերին:
  -   Տնտեսութիւն