Պրոկրեդիտ Բանկը շնորհաւորում է Խնայողութիւնների համաշխարհային օրուայ առթիւ


Պրոկրեդիտ Բանկը շնորհաւորում է Խնայողութիւնների համաշխարհային օրուայ առթիւ

  • 31-10-2011 12:35:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Հոկտեմբերի 31-ին աշխարհի 21 երկրներում գտնուող բոլոր Պրոկրեդիտ Բանկերը նշում են Խնայողութիւնների Համաշխարհային օրը: Այս առիթով Հայաստանի Պրոկրեդիտ Բանկը շնորհաւորում է բոլորին եւ մաղթում խնայողութիւններով լի ու անհոգ ապագայ: Բանկի կարեւորագոյն առաքելութիւններից է Հայաստանում խնայողական մշակոյթի զարգացմանն ու կայացմանը նպաստելը: Այդ նպատակով Բանկը պարբերաբար ներկայացնում է զանազան խնայողական ծրագրեր եւ լուծումներ` խնայողութիւնների կարեւորութիւնը շեշտադրելու եւ հասարակական գիտակցութեան մէջ դրա կենսական նշանակութիւնը բարձրացնելու համար: Խնայողութիւնների համաշխարհային օրն ամրագրուել է 1924 թուականի հոկտեմբերի 31-ին խնայողական բանկերի առաջին միջազգային կոնգրէսի ժամանակ, որը տեղի է ունեցել Իտալիայի Միլան քաղաքում: Աւանդոյթի համաձայն, այս օրը 1925 թուականից սկսած տօնւում է բազմաթիւ երկրներում` խրախուսելով խնայողութիւնների մշակոյթը: Հայաստանում Պրոկրեդիտ Բանկն առաջինն էր, որ միացաւ այս գեղեցիկ աւանդոյթին եւ ամէն տարի այս տօնի առթիւ հաճելի անակնկալներ է մատուցում իր յաճախորդներին: Պրոկրեդիտ Բանկը Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայութիւնների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրեայ կապիտալով բանկ է, որի գործունէութիւնն ուղղուած է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպէս նաեւ հասարակութեան լայն շրջաններում խնայողութեան մշակոյթի խթանմանը: Հայաստանի Պրոկրեդիտ Բանկը Պրոկրեդիտ խմբի անդամ է, որը բաղկացած է Արեւելեան եւրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառոյցներից, որոնց գործունէութիւնը ղեկավարւում եւ վերահսկւում է խմբի մայր ընկերութեան`Մայնի ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնուող «պրոկրեդիտ Հոլդինգե-ի (ProCredit Holding) կողմից: Հայաստանի Պրոկրեդիտ Բանկի հիմնադիրներն են «պրոկրեդիտ Հոլդինգէը (ProCredit Holding) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկ»-ը (EBRD) – 16.67% բաժնեմասով եւ «Զարգացման Բանկ»-ը (KfW) – 14.87% բաժնեմասով:
  -   Տնտեսութիւն