«Յ. Թովմասեան» դպրոցի աշակերտուհիները՝ «Ալիք»-ի յարկի տակ


«Յ. Թովմասեան» դպրոցի աշակերտուհիները՝ «Ալիք»-ի յարկի տակ

  • 01-11-2011 15:42:09   |   |  Հասարակութիւն
Արդէն մէկ շաբաթ է, ինչ «Ալիք»-ի խմբագրատանը հիւրընկալում ենք հայոց ուղեցոյց եւ միջնակարգ դպրոցների աշակերտ-աշակերտուհիներին, որոնք թերթի 80-ամեակի առիթով այցելում են խմբագրատուն եւ ծանօթանում տարւող աշխատանքներին: Երէկ «Ալիք» այցելեցին հայոց ազգային «Յ. Թովմասեան» աղջ. միջնակարգ դպրոցի աշակերտուհիները՝ ուղեկցութեամբ դպրոցի փոխտեսչուհի Հրանուշ Սարգսեանի, հայոց լեզւի ուսուցչուհի Աղաւնի Մինասեանի եւ ծնողական խորհրդի անդամուհիների: Աշակերտուհիները նախ ծանօթացան տպարանի աշխատանքներին, ապա այցելեցին «Հրայր Մարուխեան» սրահում կազմակերպւած ցուցահանդէսը, ուր տեղադրւած են տարիների ընթացքում «Ալիք»-ի տպարանում հրատարակւած գրքերը, թերթերը եւ յաւելւածները: «ԱԼԻՔ» օրաթերթ 1 նոյեմբերի 2011 թ.
  -   Հասարակութիւն