Յովիկ Աբրահամեան. ՀՀԿ գերակայ խնդիրն է արդար, ազատ եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացումը


Յովիկ Աբրահամեան. ՀՀԿ գերակայ խնդիրն է արդար, ազատ եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացումը

  • 02-11-2011 17:46:27   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը պաշտօնապէս դիմում կներկայացնի զբաղեցրած պաշտօնից հրաժարուելու մասին, այն, ըստ աժ կանոնակարգ-օրէնքի, ուժի մէջ կմտնի 5 օր անց: այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում նոյեմբերի 2-ին յայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահն, ընդգծելով, որ նոյեմբերի 21-ին արդէն կարող է քննարկուել աժ նոր նախագահի թեկնածութեան հարցը: ըստ Յովիկ Աբրահամեանի, այս պահին, երբ դեռ հրաժարականի դիմումը պաշտօնապէս ներկայացուած չէ, կոռեկտ չէ խօսել, թէ ում է տեսնում այդ պաշտօնում: Նա միաժամանակ վստահութիւն յայտնեց, որ արժանաւոր թեկնածութիւն կը գտնուի: հ.Աբրահամեանը ԱԺ նախագահի պաշտօնից հրաժարուելուց յետո էլ վայր չի դնելու իր պատգամաւորական լիազօրութիւնները: ԱԺ նախագահը նշեց, որ իր կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցութեան նախընտրական շտաբը գլխաւորելու առաջարկի մասին իմացել է 15 օր առաջ, մինչեւ կուսակցութեան գործադիր մարմնի նիստը ոչ ոք բացի իրենից եւ հայաստանի եւ ՀՀԿ նախագահ սերժ Սարգսեանից, այդ մասին չի իմացել: Յովիկ Աբրահամեանը նշեց, որ 2012թ. մայիսի 6-ին տեղի էն ունենալու Ազգային ժողովի հերթական ընտրութիւնները, եւ իշխող Հանրապետական կուսակցութիւնը խնդիր ունի եւորպական կառոյցների եւ առաջին հերթին` սեփական ժողովրդի առջեւ, վերականգնել ժողովրդի վստահութիւնը, «որ մենք կորցրել ենքէ: «Ամէն ինչ պէտք է անենք, որ մեր երկրի իմիջը բարձրացուի»,- ասաց ԱԺ նախագահը: հ.Աբրահամեանը ՀՀԿ գերակայ խնդիր է համարում արդար, ազատ եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացումը, ինչն, ըստ նրա, իշխանութիւնների գործն է: «Ինձ համար կարեւոր է մեր կուսակցութեան ապագան, որտեղ տեսնում եմ նաեւ իմ ապագան»,- ասաց աժ նախագահը, յիշեցնելով, որ ինքը փորձ ունի եւ նախորդ ընտրութիւններում նոյնպէս եղել է ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը Հ.Աբրահամեանը չբացառեց ընտրութիւններից յետո վարչապետի պաշտօնում նշանակուելու հնարաւորութիւնը, սակայն նշեց, որ «Որեւէ նման քննարկում չի եղել»: Նայ խորհուրդ տուեց լրագրողներին «Քաղաքականութեան մէջ ոչ մի բան չբացառել, օրինակ, ով կը մտածէր, որ էս կարող էի հրաժարական տալ»,- նկատեց նա: Հ.Աբրահամեանը միաժամանակ յաւելեց, որ ընտրութիւններից յետոյ «Հաստատ մի լաւ, նորմալ պաշտօնէ կը զբաղեցնի: Յովիկ Աբրահամեանը առաջիկայ ընտրութիւնների հետ չի կապում Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի / երկուսն էլ` Կարէն Կարապետեան/ հրաժարականները: ԱԺ նախագահը ընդունել է հրաժարականի մասին նրանց հրապարակային պատճառաբանութիւնները որպէս հիմք, «Որեւէ այլ դրդապատճառ էս չգիտեմ»: ԱԺ նախագահը հերքեց մամուլում շրջանառուող այն պնդումը, թե ԱԺ նախագահի պաշտօնից հրաժարականի պատճառը ՀՀ նախագահի դէմ «դաւեր նիւթելն է եղելէ` «Էս դաւեր նիւթող մարդ չեմ, իմ ամէն ինչը ուղիղ է»,- ասաց նա:
  -   Քաղաքական