Գործում է թէժ գիծ`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում


Գործում է թէժ գիծ`ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում

  • 04-11-2011 14:52:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարութիւնում հանրապետութեան աւտոճանապարհների վերաբերեալ տեղեկատուութիւն ստանալու համար գործում է թէժ գիծ` 56.25.33 հեռախօսահամարով: Բացի այդ, նոյեմբերի 15-ից նախարարութեան պաշտօնական կայքէջում կը տեղադրուի ճանապարհների իրավիճակը նկարագրող քարտէզ: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի մամլոյ հաղորդագրութան, հհ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանի` վրացական կողմի հետ ձեռք բերուած պամանաւորուածութեան համաձայն, նախարարութեան կայքի առաջին էջում, տեսանելի հատուածում արդէն տեղադրուած է Վրաստանի հանրապետութեան աւտոճանապարհների, այդ թւում` Վերին Լարսի անցակէտի վերաբերեալ տեղեկատուութիւն` Վրաստանի ճանապարհների դէպարտամենտի էլեկտրօնային հասցէն եւ հեռախօսահամարը: Տեղեկատուութիւնն, ըստ անհրաժեշութեան, պարբերաբար կը թարմացուի:
  -   Մամլո հաղորդագրություն