«Չենք լռելու»-ն կրկին ահազանգում է


«Չենք լռելու»-ն կրկին ահազանգում է

  • 07-11-2011 12:20:56   | Հայաստան  |  Հասարակութիւն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնութիւնը ահազանգում է, որ հայաստանի պաշտպանութեան նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարեանի` ոստիկանապետ նշանակուելուց յետոյ «Չենք լռելու»-ի եւ պաշտպանութեան նախարարութեան` բանակում առկայ արատաւոր երեւոյթների վերացմանն ուղղուած համագործակցութիւնը լուրջ վտանգի առջեւ է կանգնել: Ինչպէս ասուած է նախաձեռնութեան տարածած հաղորդագրութեան մէջ, իր թէժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինուոր Յովհաննէս Եսայեանը, ում հետ հեռախօսազրոյցի ձայնագրութիւնը զինուորի խնդրանքով տեղադրուել էր YouTube-ում` http://www.youtube.com/watch?v=1xQe3LYIjbM հասցէով, այժմ գտնւում է Երեւանում եւ վերջինիս Հանդէպ ճնշում է կիրառուել. նրան ստիպել են հրաժարուել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Յովհաննէս Եսայեանի հետ հանդիպման թոյլտւություն ստանալու «Չենք լռելու»-ի բոլոր ջանքերը դեռեւս մնում են ապարդիւն: "Եւ թող որեւէ մէկը չզարմանայ, եթէ Պն-ն վաղը պաշտօնապէս յայտարարի, որ զինուորը հրաժարուել է իր խօսքերից: «Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինուած ուժերի վերնախաւում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանըէ Իւրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնութիւնը շարունակում է պահանջել գլխաւոր շտաբի պետի հրաժարականը",- ասուած է «Չենք լռելու»երիտասարդական նախաձեռնութեան հաղորդագրութեան մէջ:
  -   Հասարակութիւն