Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է


Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է

  • 10-11-2011 12:27:16   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 10-ը Երիտասարդութեան համաշխարհային օրն է: 1945 թուականի հէնց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրուել է Ժողովրդավարական երիտասարդութեան համաշխարհային ֆեդերացիան: Պատմական այս համաժողովը հրաւիրուել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դէմ պայքարելու նպատակով ձեւաւորուած Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնութեամբ: Առաջին անգամ այս համաժողովին հաւաքուել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգութիւնների երիտասարդների: Համաժողովից յետոյ ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշւում է որպէս Երիտասարդութեան օր: Այս օրը նշւում է որպէս երիտասարդների համախմբուածութեան եւ համերաշխութեան տօն` եւս մէկ անգամ յիշեցնելով երիտասարդների ուժի եւ նրանց` ապագան կառուցելու մեծ ցանկութեան մասին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհաւորում է երիտասարդներին տօնի առթիւ` մաղթելով տոկունութիւն, միշտ առաջ գնալու եւ դժուարութիւնները յաղթահարելու վճռականութիւն: Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր ծրագրերով ու գործունէութեամբ մշտապէս նեցուկ է կանգնելու երիտասարդութեանը` նրա ներուժն ու կարողութիւններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը:
  -   Հասարակութիւն