Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իւնիսեֆ-ի նորանշանակ ներկայացուցչին


Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իւնիսեֆ-ի նորանշանակ ներկայացուցչին

  • 10-11-2011 18:05:15   | Հայաստան  |  Հասարակութիւն

Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Մակ-ի մանկական հիմնադրամի (ԻՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցչին` Մանեայ Հենրիյեթ Արենսին (Manja Henriette Ahrens)` հաւատարմագրերի յանձնման կապակցութեամբ: Ինչպէս «նոյեան Տապանե-ին տեղեկացրեցին ՀՀ Ագ նախարարութիւնից` արտգործնախարար Նալբանդեանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Մակ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացուող գործունէութիւնը` ուղղուած երեխաների իրաւունքների պաշտպանութեան, նրանց առողջութեան ու կեանքի պայմանների բարելաւման խնդիրների լուծմանը: Նախարարը գոհունակութեամբ նշեց, որ Հայաստանում 1994թ. իր գործունէութեան մեկնարկից ի վեր Իւնիսեֆ-ի գրասենեակը լուրջ ներդրում է ունեցել երեխաներին վերաբերող ծրագրերի իրականացմանը: Էդուարդ Նալբանդեանը նաեւ դրական գնահատեց այն փաստը, որ Հայաստանի համար Իւնիսեֆ-ի կողմից 2010-2015 թթ. ծրագրում որպէս հիմք են ընդունուել Հայաստանի կառավարութեան կողմից ներկայացուած առաջնահերթութիւնները: Մանեայ Արենսն իր հերթին նշեց, որ Մակ-ի մանկական հիմնադրամը եւ դրա շրջանակներում իրականացուող գործընթացները մշտապէս Հայաստանի կողմից պատշաճ ուշադրութեան են արժանացել, իսկ գրասենեակի աշխատանքները մշտապէս վայելել են Հայաստանի կառավարութեան աջակցութիւնը: Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իւնիսեֆ-ի նորանշանակ ներկայացուցչին
  -   Հասարակութիւն