Հրդեհ Գոգարան գիւղում` ողբերգական հետեւանքներով


Հրդեհ Գոգարան գիւղում` ողբերգական հետեւանքներով

  • 15-11-2011 11:29:48   |   |  Մամլո հաղորդագրություն
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան լրատուական կենտրոնի հաղորդագրութեան, նոյեմբերի 14-ին`ժամը 11.38-ին ահազանգ է ստացուել, որ Լոռու մարզի Գոգարան գիւղում այրւում է տուն: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մարուել է տեղի ուժերով: Ամբողջութեամբ այրուել է Մ.Գասպարեանին պատկանող երկյարկանի տան առաջին յարկը` գոյքով (հիւրասենեակ, միջանցք, խոհանոց` 12ճ11մ): Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրուածքներ են ստացել 2007 թուականին ծնուած Արման, 2008 թուականին ծնուած Գոռ եւ 2008 թուականին ծնուած Արէն Գասպարեանները, ովքեր տեղափոխուել են Սպիտակ քաղաքի «Նորվեգական» հիւանդանոց, այնուհետեւ` Երեւան քաղաքի հիւանդանոցնէր: Գոռ Ռուսլանի Գասպարեանը տեղափոխուել է «Սբ.Աստուածամայր» բժշկական կենտրոն, Արման Մինասի Գասպարեանը` «Արմենիա» բժշկական կենտրոնի Այրուածքների կենտրոն, իսկ Արէն Մինասի Գասպարեանը` հիւանդանոցի ճանապարհին մահացել է: Տուժածների առողջական վիճակը գնահատուել է ծայրայեղ ծանր:
  -   Մամլո հաղորդագրություն