Բաժանորդներին առաջարկւում է սպառուած բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ


Բաժանորդներին առաջարկւում է սպառուած բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ

  • 22-11-2011 02:03:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Նոյեմբերի 21-ին «Աայռուսգազարդ» Փբը-ն «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» Փբը-ի եւ Ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկերի հետ ստորագրել է սպառուած բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմ կիրառելու վերաբերեալ հանաձայնագիր: ինչպէս յայտնում է «Հայռուսգազարդ»-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, ջեռուցման սեզոնին ընդառաջ եւ բնակիչների սոցիալական հոգսերը թեթեւացնելու նպատակով «Հայռուսգազարդ»Փբը-ն բաժանորդների համար մշակել է սպառուած բնական գազի դիմաց վճարումների յարմարաւէտ եւ ճկուն մեխանիզմ, որը հնարաւորութիւն է ընձեռում, մասնաւորապէս ձմռանը, ամսական վճարումները կատարել հաւասարաչափ մարումներով եւ անհամեմատ մատչելի եղանակով: «Հայռուսգազարդ» ՓԲԸ Գլխաւոր տնօրէնի տեղակալ Կարէն Մովսէսեանի խօսքերով, «ընկերութիւնը` լինելով Հայաստանի խոշորագոյն ընկերութիւններից մէկը եւ ուշադրութեան կենտրոնում պահելով սոցիալական պատասխանատուութեան քաղաքականութիւնը, մշակել եւ ներդրել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարաւորինս մատչելի էն դարձնում գազասպառող բաժանորդների վչճարային պարտաւորութիւնների կատարումըէ: ըստ Կ.Մովսէսեանի, «Նախագծի գաղափարը հետեւեալն է. գազ սպառող բաժանորդները, օգտուելով բանկի կողմից տրամադրուող վարկային գծերից, հնարաւորութիւն էն ստանում տարուայ ընթացքում բնական գազի սպառման դիմաց վճարումները կատարել ամսական հաւասարաչափ մարումներով` այդպիսով թեթեւացնելով ձմռան ամիսների ֆինանսական ձանրաբեռնուածութիւնը: Այսինքն` բաժանորդը տարուայ բոլոր ամիսներին վճարում է միեւնոյն ֆիքսուած գումարը բանկին, իսկ գազի սպառման դիմաց վճարը «Հայռուսգազարդէ Փբը-?ին կատարում է բանկը: Այս մեխանիզմի հիմքում դրուած է նաեւ «ամռան ամիսներին ձմռան ամիսների համար կուտակելուէ գաղափարը:ե նախաձեռնութիւնն իրականացնելու նպատակով «հայռուսգազարդէ Փբը-ն համագործակցութեան առաջարկ է ներկայացրել մի շարք առեւտրային բանկերի: Համագործակցութեան առաջարկին արձագանքել էն «առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբէ Փբը-ն եւ Ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկը: համագործակցութեան շրջանակում գազասպառող բաժանորդներին առաջարկւում է սպառուած բնական գազի դիմաց վճարումները կատարել նշուած բանկերի կողմից տրամադրուող վարկային միջոցների հաշուին: «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխաւոր տնօրէնի տեղակալ Վիգէն Բարսեղեանի խօսքով, «այս նախաձեռնութիւնը կարող է լայն կիառում ստանալ: Մենք արդէն իրականացրել ենք պիլոտային ծրագիր Հայաստանի տարածաշրջաններից մէկում: Հաշուի առնելով ծրագրի արդիւնքները` կարող ենք ասել, որ սպառուած բնական գազի դիմաց վճարումների այս եղանակից կօգտուէն ոչ միայն տնային տնտեսութիւնները, այլ նաեւ գազ սպառողների այլ խմբեր»: «Առէկսիմբանկ-գազպրոմբանկ»-ի վարկային գիծը բացւում է յաճախորդի բանկային հաշուին: Տուեալ ծառայութիւնից կարող էն օգտուել ինչպէս իրաւաբանական, այնպէս էլ ֆիզիկական անձինք: ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկը տրամադրում է ArCa տեսակի «Կոմունալ Վճարումներ» պլաստիկ քարտեր, որոնց հետ համատեղ տրամադրուող վարկային միջոցները հնարաւոր է օգտագործել միայն սպառուած գազի դիմաց ամսական վճարումներ կատարելու համար: Բանկը վարկային միջոցները տրամադրում է միայն ֆիզիկական անձանց: Վճարումները կատարւում էն աւտոմատ եղանակով` առանց բաժանորդի կողմից լրացուցիչ միջամտութեան: «Մեր կողմից կատարուած ուսումնասիրութիւնները ցոյց էն տուել, որ ձմռան ամիսներին բնակիչներն ունենում էն կոմունալ վճարումներ կատարելու խնդիր եւ այն լուծելու համար որոշեցինք համագործակցել «Հայռուսգազարդ» Փբը-ի հետ այս նախագիծն իրականացնելու համարէ, - նշել է Ակբա-կրեդիտ-ագրիկոլ բանկի Գլխաւոր գործադիր տնօրէնի տեղակալ, վարկային տնօրէն Յակոբ Անդրէասեանը: սպառուած բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմից օգտուելու համար «Հայռուսգազարդ»-ի բաժանորդները կարող էն դիմել նշուած բանկերի ցանկացած մասնաճիւղ:
  -   Տնտեսութիւն