Շարունակում է իրականացուել «Ճաշխարհի մշակոյթներն ու երկրները» ծրագիրը


Շարունակում է իրականացուել «Ճաշխարհի մշակոյթներն ու երկրները» ծրագիրը

  • 22-11-2011 10:55:44   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հունեսկօ-ի գործերով Հայաստանի ազգային յանձնաժողովը շարունակում է իրականացնել «Ճանաչիր աշխարհի մշակոյթներն ու երկրները» իր ծրագիրը, որով նախատեսւում էն Յունեսկօ-ի Ասոցացուած դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառուած Հայաստանի 11 դպրոցների աշակերտութեան հանդիպումները Հայաստանում Յունեսկօ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրեայ դեսպանների հետ: ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ծրագրի շրջանակներում Երեւանի Համբարձում Գալստեանի անուան թիւ 83 դպրոցը նոյեմբերի 23-ին հիւրընկալելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս-յոխէն Շմիդթին: միջոցառմանը մասնակցելու էն ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների, ինչպէս նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչները:
  -   Հասարակութիւն