Ցանկացած անձ Սլովակիայում կամ ցանկացած սլովակեան քաղաքացի աշխարհի որեւէ մի երկրում Հայոց ցեղասպանութիւնը մերժող յայտարարութեան համար ենթակայ է մինչեւ 5 տարուայ ազատազրկման


Ցանկացած անձ Սլովակիայում կամ ցանկացած սլովակեան քաղաքացի աշխարհի որեւէ մի երկրում Հայոց ցեղասպանութիւնը մերժող յայտարարութեան համար ենթակայ է մինչեւ 5 տարուայ ազատազրկման

  • 22-11-2011 15:12:52   |   |  Քաղաքական
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումից /ԵՀՄՖ/ յայտնում էն, որ օրերս Եհմֆ-ի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանը ընդունել է Սլովակիայի Գերագոյն դատարանի նախագահ, նախկին Արդարատաութեան նախարար, փոխվարչապետ Շտեֆան Յարաբինին: Պարոն Յարաբինը յայտնել է, որ Հայոց ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի նախագիծը, որը նա տարիներ առաջ ներկայացրել էր Ազգային Խորհուրդ, արդէն հաստատուել է եւ օրէնքի ուժ է ստացել: 2 տարի առաջ Հայաստան իր պաշտօնական այցի ընթացքում որպէս փոխվարչապետ եւ Արդարադատութեան նախարար պարոն Յարաբինը յայտարարել էր, որ նա պատրաստել է հրէական Հոլոքաուստը մերժողների նկատմամբ քրէական պատժի կիրառման շուրջ օրէնքի լրացում, որի շնորհիւ այդ օրէնքը տարածուելու էր նաեւ Հայոց ցեղասպանութեան վրայ: Հայոց ցեղասպանութեան բանաձեւը, որը վաւերացուել էր Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից մինչ այդ` 2004թ-ին, հնարաւորութիւն էր ընձեռում վերոյիշեալ օրէնքի տարածումը Հայոց ցեղասպանութիւնն ուրացողների եւ մերժողների նկատմամբ: Օրէնքը, որն արդէն գործում է Սլովակիայիում` հաստատուած Ազգային Խորհրդի կողմից, նախատեսում է հետեւեալը. «նրանք ովքեր … հրապարակայօրէն արդարացնում էն միջազգային քրէական դատարանի հռոմէական ստատուտի 6,7 եւ 8-րդ յօդուածներին համապատասխան գործողութիւնները, որոնք համապատասխանում էն ցեղասպնութեան յայտանիշներին … համարւում էն յանցագործներ եւ այդ յանցագործութիւնը կատարող անձը կամ անձերի խումբը պատժւում է ազատազրկմամբ 1-3 տարի ժամկէտով: Եթէ այդ յանցագործութիւնը կատարւում է յատուկ նպատակներով, միտումնաւոր, յանցագործութիւն կատարող անձը պատժւում է 2-5 տարուայ ազատազրկմանէ: Ըստ պարոն Յարաբինի մեկնաբանութեան, եթէ ցանկացած անձ Սլովակիայում` լինի օտարերկրեացի թէ տեղացի, եւ կամ ցանկացած սլովակեան քաղաքացի աշխարհի որեւէ մի երկրում հանդէս է եկել Հայոց ցեղասպանութիւնը մերժող յայտարարութեամբ, ենթակայ է մինչեւ 5 տարուայ ազատազրկման: Այսպիսով` Սլովակիան հանդիսանում է աշխարհում առաջին երկրներից մէկը, որը Հայոց ցեղասպանութիւնը դրեց հրէական Հոլոքաուստի հետ նոյն յօդուածի մէջ եւ քրէական պատիժ սահմանեց: Այս աշխատանքում մեծ դերակատարութիւն ունեցան Եւրոպայի հայ լոբիստները եւ Արդարարութեան նախարար ու այսօրուայ Գերագոյն Դատարանի նախագահ Շտեֆան Յարաբինը: շտեֆան Յարաբինն Եհմֆ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանի հետ համատեղ կազմակերպում է կ'ոնֆերենցիայ վերոյիշեալ թեմայի շուրջ 2012 թ-ի փետրուարին, որին մասնակցելուն արդէն հրաւէր էն ստացել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեանը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանը: «Սլովակիայում գործող այս օրէնքը, կարծում ենք, մեծ ապտակ է Թուրքիայի իշխանութիւններին, որոնք դեռեւս չունէն քաջութիւն անցեալ դարասկզբում իրենց կողմից կատարած յանցագործութիւնը պախարակելու համար: Աւելին, Թուրքիայի Ագն-ը եւ Սլովակիայում թուրքական դեսպանն արեցին ամէն ինչ այս օրէնքի հաստատումը կասեցնելու, ինչպէս նաեւ Բրատիսլաւայի կենտրոնում վեր խոյացող Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւէրժացնող խաչքարն ապամոնտաժելու համար, սակայն ապարդիւն: Օրէնքն արդէն հաստատուել է Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից, իսկ Բրատիսլաւայի քաղաքային իշխանութիւնները կոպտօրէն մերժել էն ցեղասպանութեան յուշարձանը ապամոնտաժելու թուրքական դիմումը»,-նշուած է Եհմֆ-ի մամլոյ քարտուղարութեան հաղորդագրութեան մէջ:
  -   Քաղաքական